211652_close_icon
views-count71430 դիտում article-date 17:59 05-07-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ` Արցախ աշխարհի «Եղնիկներ» հայտնի առաջնագծից. իսկական հերոս տղերքը տեղում անառիկ են պահում սահմանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Եղնիկներ» հայտնի առաջնագծում սահմանը ի պատիվ ժամկետային զինծառաողների և Արցախի պաշտպանության բանակի, սպայական կազմի ու կամավորականների, գտնվում է հուսալի ձեռքերում: Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մեր տղաները իրենց վստահված սահմանային հատվածը ամուր են պահում ազերի բաշիբոզուկներից: Բազմաթիվ անգամներ ազերի ճիվաղները փորձել են դիվերսիոն գործողություններով ներթափանցել Արցախ աշխարհ, սակայն ամեն անգամ առյուծ-հայ զինվորների անկոտրուն պայքարի արդյունքում շանսատակ են եղել և հետ շպրտվել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպաներն ու ժամկետային զինծառայողները կրկին անգամ խոնարհվում էին հերոսաբար զոհված տղաների հիշատակի առաջ ու միաժամանակ նշում, որ թե ազերիները, թե նրանց վարձկանները իրենց հովանավորների հետ չեն կարող ծնկի բերել արցախցուն և նման որևէ ոտնձգություն սահմանների նկատմամբ արժանի հակահարված է ստանալու: Զինվորներն էլ ավելի ոգևորված ասում էին. «Թող գեներալները դաբրո տան, մենք էդ սաղ թուրքերին թխելով մինչև Բաքու կեթանք ու ավելի ենք դուխովցել, երբ իմանում ենք, որ ողջ հայությունը Արցախի նախագահ Բակո Սահակյանը սարի նման կանգնած են մեր թիկունքին ու ավելի ենք ոգևորվում»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 323+
323+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր