211652_close_icon
views-count143613 դիտում article-date 15:47 02-05-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախ աշխարհի «Եղնիկներ» հայտնի առաջնագծից. իսկական հերոս տղերքը տեղում անառիկ են պահում սահմանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Եղնիկներ» հայտնի առաջնագծում սահմանը ի պատիվ ժամկետային զինծառաողների և Արցախի պաշտպանության բանակի, սպայական կազմի ու կամավորականների, գտնվում է հուսալի ձեռքերում: Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անգամ ձյունն ու անձրևը չեն խանգարում, որ մեր տղաները իրենց վստահված սահմանային հատվածը ամուր պահեն ազերի բաշիբոզուկներից: Բազմաթիվ անգամներ ազերի ճիվաղները փորձել են դիվերսիոն գործողություններով ներթափանցել Արցախ աշխարհ, սակայն ամեն անգամ առյուծ-հայ զինվորների անկոտրուն պայքարի արդյունքում շանսատակ են եղել և հետ շպրտվել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ժամկետային զինծառայողները, սպաներն ու կամավորականները կրկին անգամ խոնարհվում էին հերոսաբար զոհված տղաների հիշատակի առաջ ու միաժամանակ նշում էին, որ թե ազերիները, թե նրանց վարձկանները իրենց հովանավորների հետ չեն կարող ծնկի բերել արցախցուն և նման որևէ ոտնձգություն սահմանների նկատմամբ արժանի հակահարված է ստանալու: Զինվորներն էլ ավելի ոգևորված ասում էին. «Թող գեներալները դաբրո տան, մենք էդ սաղ թուրքերին թխելով մինչև Բաքու կեթանք ու ավելի ենք դուխովցել, երբ իմանում ենք, որ ողջ հայությունը սարի նման կանգնած ա մեր թիկունքին ու տեղյակ ենք արդեն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցից, որ տվել էր Արցախի հեռուստաընկերությանը ու ավելի ենք ոգևորվել նաև էդ հարցազրույցից»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 603+
603+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր