Սրտի վիրահատությունից հետո Բեռլուսկոնին դուրս է գրվել հիվանդանոցից
Իտալիայի նախկին վարչապետ, 79-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է НТВ-ն:
Կիսվելով ապագա պլանների մասին` քաղաքական գործիչը հայտնել է, որ լավ է զգում իրեն և ցանկանում է աշխատել և օգտակար լինել իտալացիներին:
Հիշեցնենք, որ Միլանի կլինիկաներից մեկում Ս. Բեռլուսկոնին ենթարկվել էր վիրահատության: