Դավիդ Սիլվայի երեխան 5 ամիս բուժվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտնել է, որ իր զավակը՝ Մատեոն, դուրս է գրվել հիվանդանոցից: Երեխան վաղաժամ ծնվել էր 2017-ի վերջում: Այս ամբողջ ընթացքում բժիշկները պայքարում էին մանչուկի կյանքի համար:
«Վերջապես մենք տուն ենք վերադառնում: Մենք անսահման երախտապարտ ենք Կասա-դե-Սալյուդի հիվանդանոցի բժիշկների արտակարգ թիմին՝ նրանց պրոֆեսիոնալիզմի և այս երկար հինգ ամիսների ընթացքում մարդկային վերաբերմունքի համար: Շնորհակալություն»:
Նախորդ տարվա վերջում «Սիթի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Սիլվային թույլ տվեց բաց թողնել մի քանի հանդիպում, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա լինել կնոջ և երեխայի կողքին: