Իտալիայում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել 2 խոշոր ավիաընկերությունների գործադուլի պատճառով
Իտալիայում այդ երկրի 2 առաջատար ավիաընկերությունների՝ Alitalia-ի և Meridiana-ի հայտարած գործադուլի պատճառով մի քանի հարյուր չվերթ է հետաձգվել, տեղեկացնում է ANSA գործակալությունը:
Գործադուլը հանգեցրել է հարյուրավոր չվերթի ցուցակների խափանումների և, հետևաբար, չվերթների հետաձգման:
Գործադուլը, որը նախաձեռնել են օդաչուներն ու Alitalia-ի ուղեկցորդները, տևելու է 4 ժամ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 16:00-ն: Նշենք, որ Alitalia-ն Եվրոպայի 5-րդ խոշոր ավիաընկերությունն է:
Հիմնական պատճառներն են՝ աշխատանքային գրաֆիկի չպահպանումը, չհիմնավորված կրճատումները անձնակազմում: