Lufthansa-ն չեղարկել է հարյուրավոր չվերթներ՝ օդաչուների և ուղեկցորդուհիների գործադուլի պատճառով
Գերմանական Lufthansa ավիաընկերության հարյուրավոր ինքնաթիռներ հինգշաբթի չեն մեկնի՝ օդաչուների և ուղեկցորդուհիների մեկօրյա գործադուլի պատճառով, հաղորդում է DW-ն:
Գործադուլը սկսվել է, երբ ավիաընկերության՝ ծախսերը կրճատելու և ավելի շահութաբեր դառնալու ջանքերը հանգեցրել են արհմիությունների հետ հակամարտության։ Գործադուլից տուժած չվերթների թիվը մնում է անհայտ, քանի որ ընկերությունը նախապես հայտնել էր միայն «բազմաթիվ չեղարկումների» մասին։
Այնուամենայնիվ, Գերմանիայի օդանավակայանների ասոցիացիան (ADV) գնահատում է, որ չեղարկվելու է ավելի քան 460 չվերթ, ինչը կազդի գրեթե 70 հազար ուղևորի վրա։ Որոշ չվերթներ կշարունակեն իրականացվել խոշոր օդանավակայաններից, մասնավորապես Ֆրանկֆուրտի և Բեռլինի օդանաակայաններից։
Lufthansa-ն իր կայքում նշել է, որ ուղևորները, նախքան օդանավակայան գնալը, պետք է նախ ստուգեն իրենց չվերթի կարգավիճակը։
Ավիաընկերությունը հայտարարել է, որ տուժած ուղևորներին կփորձի վերաբաշխել խմբի մյուս ավիաընկերությունների կամ գործընկեր ավիաընկերությունների չվերթներում։
Lufthansa Group-ի մեջ են մտնում նաև այնպիսի ավիաընկերություններ, ինչպիսիք են Swiss-ը, Austrian Airlines-ը և Brussels Airlines-ը։ Ընկերությունը հայտարարել է, որ ավիաընկերության տոմսերի ամրագրումները կարող են նաև փոխանակվել Deutsche Bahn ազգային երկաթուղային օպերատորի գնացքի տոմսերի հետ՝ առանց լրացուցիչ վճարի: Չվերթները, ինչպես սպասվում է, կվերսկսվեն սովորականի պես ուրբաթ: Lufthansa-ի և դրա բեռնափոխադրման բաժնի՝ Lufthansa Cargo-ի մոտ 4800 օդաչու ճնշում է գործադրում գործատուների վրա՝ կենսաթոշակային նպաստները բարձրացնելու պահամջով: Գերմանացի օդաչուների միության՝ VC-ի անդամների մեծ մասը գործադուլ անելու պատրաստակամության մասին հայտարարել է անցյալ տարվա քվեարկության ժամանակ։
UFO-ի բորտուղեկցորդուհիների միությունն առանձին կոչ է արել, որ կարճաժամկետ փոխադրող Lufthansa CityLine ավիաընկերության իր անդամները գործադուլ անեն նախատեսված թռիչքների կասեցման և այն բանի դեմ, ինչը նրանք անվանում են գործատուի «կոլեկտիվ սոցիալական ծրագրի շուրջ համաձայնության գալու շարունակական մերժում»:
UFO-ի գործադուլը, որն ազդում է մոտ 20 հազար աշխատակցի վրա, ընթանում է առանց նախնական քվեարկության: Արհմիությունների և ընկերության միջև հակամարտությունների վերաբերյալ բանակցությունները եղել են ընդհատուն և անարդյունք: