Տոմաս Մյուլերը մարզման ժամանակ «տանջել» է Շվայնշտայգերին. տեսանյութ
Եվրո-2016-ում Իտալիայի հավաքականի հետ 1/4 եզրափակիչ խաղին Գերմանիայի հավաքականի խաղացողները բարձր տրամադրությամբ են նախապատրաստվում:
Վերջին մարզման ժամանակ հավաքականի հարձակվող Տոմաս Մյուլերը իր ողջ ծանրությամբ Բաստիան Շվայնշտայգերին է հեծել և բավական երկար տարածություն անցել:
Հիշեցնենք, որ Գերմանիա-Իտալիա հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին: