Գերդ Մյուլերը ճանաչվել է Գերմանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ, Տոմաս Մյուլերը` 7-րդն է. տեսանյութ
Գերմանական Bild պարբերականը` ամփոփելով 2015թ. արդյունքները, ներկայացրել է Գերմանիայի պատմության 100 լավագույն ֆուտբոլիստներին:
Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ԳՖՀ-ի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, լեգենդար ռմբարկու Գերդ Մյուլերը: Վերջինս գերազանցել է Ֆրանց Բեկենբաուերին (2-րդ տեղ) և Ուվե Զեելերին (3-րդ տեղ):
Գործող ֆուտբոլիստներից ամենաբարձ տեղը գրավել է «Բավարիայի» հարձակվող Տոմաս Մյուլերը` 7-րդ տեղ:
Հռոմի «Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոզեն 10-րդ տեղում է, Մանուել Նոյերը` 11-րդ. Իսկ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը` 96-րդ: