Աֆրոամերիկացի 8-ամյա աղջնակը ցնցել է նորաձևության աշխարհը. ՖՈՏՈՇԱՐՔ
Աֆրոամերիկացի, 8-ամյա ալիբինոս (լսնամաշկ) աղջնակը նորաձևության աշխարհում սենսացիա է դարձել:
Կապուտաչյա Ավա Քլարկը անտարբեր չի թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, ովքեր փոքրիկ մոդելին հրավիրել են Vogue, BOOM, Denim հեղինակավոր ամսագրերի համար նկարահանումների:
Բանն այն է, որ բժիշկների կանխատեսումների համաձայն` Ավան 2 ամսական հասակում արդեն պետք է կորցրած լիներ տեսողությունը, սակայն ծնողների գործադրած ջանքերի շնորհիվ Ավան այսօր կարդում է, զբաղվում է բալետով, հաճախում է սովորական դպրոց:
Նշենք, որ Աֆրիկայում մերժում են ալբինիզմով հիվանդ սպիտակ նեգրերին։ Նրանց համարում են սատանայի զավակներ և ատում շատ ավելի, քան սպիտակամորթ եվրոպացիներին ու ամերիկացիներին։
Որոշ երկրներում հակված են ալբինոսների աստվածային ծագմանը։ Հնդկացիներն իրենց սպիտակամորթ ու ճերմակահեր զավակներին անվանում էին «լուսնի որդիներ» և ծննդյան օրվանից մեծարում ցեղի ամենահարգելի մարդկանց համահավասար։
Ներկայացնում ենք նորաձևության հայտնի ամսագրերի համար արված` ալբինոս մոդելի մասնակցությամբ ֆոտոշարքը: