15-ամյա հայազգի աղջնակը ցնցել է «Ты супер» նախագծի ժյուրիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսական НТВ ալիքով ցուցադրվող «Ты супер» շոուծրագրի մասնակցում են նախկին ԽՍՀՄ-ի պետությունների մանկատների և խնամքի կենտրոնների երեխաները:
Երեկվա՝ մարտի 11-ի թողարկման ժամանակ 15-ամյա Սաբինա Մանվելյանը Վանաձորից ցնցել է ժյուրիի անդամներին՝ կատարելով Պոտապի եև Նաստիայի «Бумдиггибай» երգը:
3 դրական պատասխանով հայազգի աղջնակն անցավ հաջորդ փուլ:
«Ամեն ինչ հիասքանչ էր և Դու ես հիասքանչ»,- նշել է ժյուրիի անդամ Յոլկան:
«Ես ձեզ շատ սիրում եմ, Շնորհակալություն»,- և հայերեն և ռուսերեն ասել է Սաբինան: