211652_close_icon
views-count955 դիտում article-date 09:36 29-07-2019

Թրամփն աֆրոամերիկացի կոնգրեսականին ռասիստ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշտամբել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի վերահսկողության և կառավարական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Էլայջ Քամինգսին և նրան ռասիստ անվանել։ Այս մասին նա գրառում է կատարել Թվիթերի էջում։ Թրամփի խոսքով՝ Քամինգսը սարսափելի է աշխատել և նրա շրջանի՝ Բալթիմորի բնակիչները դա գիտեն։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «այդ շրջանն ամենավատը և վտանգավորն է ԱՄՆ-ում»։ «Եթե ռասիստ Քամինգսն իր էներգիան ավելի շատ կենտրոնացներ իր շրջանի բարի մարդկանց օգնության ուղղությամբ, կարելի կլիներ առաջընթաց ձեռք բերել կարգերն ուղղելու հարցում»,- նշել է Թրամփը։

Նմանատիպ նյութեր