Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով
                        Երևանի քաղաքապետի որոշմամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի առթիվ, ֆիլհարմոնիկ նվագախումբը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը պարգևը հանձնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանին: Վերջինն իր շնորհակալություն է փոխանցել Երևանի քաղաքապետին՝ ֆիլհարմոնիկի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության և գնահատանքի համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

