Լիոնել Մեսի. Ես հեռանում եմ, այդպես բոլորի համար լավ կլինի
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին 2016թ. Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակիչում Չիլիից կրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/27/88994/]պարտությունից[/url] (0:0, 2:4 11մ.) հետո հայտարարել է, որ այլևս հանդես չի գա ազգային թիմում:
«Որոշումն արդեն կայացված է: Ես շատ էի ցանկանում հավաքականի հետ տիտղոս նվաճել, ու իմ համար ցավալի է, որ հերթական անգամ ոչինչ չստացվեց: Ես շատ կարևոր 11մ. հարված չիրացրեցի, ահա և վերջ:
Հանդերձարանում որոշում կայացրեցի, որ իմ ժամանակը հավաքականում ավարտվեց: Ես չորս եզրափակիչ եմ պարտվել:
Հեռանում եմ, այդպես բոլորի համար ավելի լավ կլինի: Պարտությունը եզրափակիչում մեր ծրագրերի մեջ չէր մտնում: Ես շատ էի ցանկանում Արգենտինայի հետ չեմպիոն դառնալ», բայց չստացվեց», ասել է Մեսին:
Նշենք, որ Մեսիի հետ միասին Արգենտինայի հավաքականում իրենց մրցելույթները դադարեցնելու մասին հայտարարեցին նաև կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն և հարձակվող Սերխիո Ագուերոն: Բացի այդ, հնարավոր է, հավաքականից հեռանան նաև Էսեկիել Լավեսին, Գոնսալո Իգուաինը, Անխել Դի Մարան և Լուկաս Բիգլիան: