Ուկրաինայում մեկնարկել են Rapid Trident 2016 զորավարժությունները
Լվովի Յավորովի պոլիգոնում մեկնարկել են Rapid Trident 2016 զորավարժությունները՝ մասնակցությամբ ԱՄՆ-ի և Ուկրաինայի զինվորականների, հաղորդում է Interfax Ukraine-ը:
Մեկնարկի հանդիսավոր արարողությունը անցկացվել է Ստարիչի գյուղում տեղակայված պոլիգոնում:
Նշվում է, որ համատեղ զորավարժություններին ներգրավված է 1800-ից ավելի զինվորական աշխարհի 13 երկրներից:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ մարտական պատրաստվածության հարցով «Հյուսիս» օպերատիվ հրամանատարության գնդապետ Էդուարդ Մոսկալևի խոսքով՝ նման հզոր միջոցառումը վկայում է Ուկրաինայի՝ որպես ժողովրդավարական պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պայքարի հարցում միջազգային օժանդակության մասին: