211652_close_icon
views-count27204 դիտում article-date 11:47 26-06-2016

Երևանում ՍՊԸ-ի տնօրենը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված հատվածով անցնող ոստիկանության զորքերի աշխատակցին

Երեկ` հունիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի դիմաց Արագածոտնի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 57-ամյա Սմբատ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիօշի 11 PP 303 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բակիչ, 23-ամյա Սուրեն Հակոբյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդը փախուստի չի դիմել և օգնել է հետիոտնին տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ.Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ս. Գրիգորյանը աշխատում է «Մագանարտ» ՍՊԸ-ում` որպես տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածը, ով փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար թույլատրելի հատվածով` աշխատում է ոստիկանության զորքերում` որպես հրազիգ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր