211652_close_icon
views-count3331 դիտում article-date 21:55 24-06-2016

Հայտնի է հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը եվրագավաթներում

Հունիսի 20-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը: Արդեն հաստատվել են հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումների անցկացման վերջնական ժամկետները: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Սանտա Կոլոմա» (Անդորրա)-«Ալաշկերտ» հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին՝ Անդորրա լա Վելլա քաղաքի «Էստադի կոմունալ» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակը» հունիսի 30-ին՝ ժամը 18:00-ին, Վրաստանի Գորի քաղաքի «Թենգիզ Բուրջանաձե» մարզադաշտում կմրցի վրացական «Դիլա» ակումբի հետ: Նույն օրը՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա «Բանանց»-«Օմոնիա» (Կիպրոս) հանդիպումը, իսկ ժամը 20:30-ին` Ջիբրալթարի «Վիկտրոիա» մարզադաշտում տեղի կունենա «Եվրոպա»-«Փյունիկ» հանդիպումը:

Նմանատիպ նյութեր