211652_close_icon
views-count2949 դիտում article-date 15:23 24-06-2016

Լիոնել Մեսի. Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան խայտառակ վատ է աշխատում

Արգենտինայի հավաքականի հարփակվող Լիոնել Մեսին քննադատության է ենթարկել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային, երբ 2016թ. Ամերիկայի Գավաթի խաղարկության ընթացքում հերթական անգամ հավաքականի ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է: «Եվ նորից նստած ենք ինքնաթիռում` սպասելով, թե մեզ երբ կթույլատրեն թռչել: Տեր Աստված, ինչքան խայտառակ է աշխատում մեր ֆուտբոլի ֆեդերացիան», իր սոցցանցի էջում գրել է Մեսին: Նշենք, որ Արգենտինայի հավաքականի ինքնաթիռի չվերթը հետաձգվել էր մի քանի ժամով: Արգենտինացիները ուղևորվում էին Նյու-Ջերսի, որտեղ կկայան Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը` Չիլիի հետ:

Նմանատիպ նյութեր