«Կանաչ ստվարաթղթե տանկի» գործով դատախազը հրաժարվեց Արտակ Գևորգյանին առաջադրված մեղադրանքից
Դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել ամբաստանյալ «կանաչ տանկի» գործով մեղադրյալ Արտակ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, ինչպես նաև սպառվել է նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած դատական նիստին հայտարարեց մեղադրանքը պաշտպանող դատախազը:
Նա, ներկայացնելով միջնորդությունը, հղում կատարեց Քր.դատ օր.-ի համապատասխան հոդվածներին` դադարեցնել Արտակ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
Հիշեցնենք, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր պատրաստած ստվարաթղթե կանաչ տանկով հայտնելով իր դժգոհությունը՝ Սահմանադրական հանրաքվեի հետ կապված, ակցիա էր իրականացրել՝ տանկով «հարվածելով» Ազգային անվտանգության շենքի պատին:
Դատարանն այս պահին խորհրդակցական սենյակում է: