Ռուսաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ
Ռուսաստանը պատրաստ է երկկողմ բանակցություններ անցկացնել Թուրքիայի արտգործնախարարի հետ Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությանը, եթե վերջինս դրական պատասխանի խորհրդակցությանը մասնակցելու հրավերին: Այս մասին հայտնում է է РИА Новости-ն:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների ներկայությունը Սոչիում:
Մենք հրավիրել ենք բոլոր նախարարներին, ընդ որում` Ուկրաինայի և Թուրքիայի,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը: