Հունիսի 21-23-ին ցիկլոնի ուժը հանրապետության տարածքում զգալիորեն կթուլանա. Գագիկ Սուրենյան
Այսօր դեռևս կպահպանվի միջերկրածովյան ցիկլոնի ազդեցությունը, ինչ հետևանքով կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Հունիսի 21-23- ին ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում զգալիորեն կթուլանա, երեկոյան ժամերին անձրևները կպահպանվեն հիմնականում լեռնային գոտիներում, հատկապես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, մյուս շրջաններում անձրևի հավանականությունը փոքր է: Հունիսի 24-ին այս անգամ արդեն Սև ծովի շրջաններից հանրապետության տարածքին մոտենում է նոր տեղումնաբեր հոսանքներ, ինչի հետևանքով կրկին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին գրեթե բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա հունիսի 21-22- ին կբարձրանա 5-7 աստիճանով Արարատյան դաշտում և Երևանում ցերեկը հասնելով +30...+32 աստիճանի, իսկ հունիսի 23-25- ին ջերմաստիճանի փոփոխություններ չեն սպասվում:
Նշեմ նաև , որ ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է 2-3 աստիճանով, իսկ տեղումների քանակը մարզերի մեծ մասում արդեն գերազանցել են միջին ամսեկան արժեքները:
[b]
Գագիկ Սուրենյան[/b]