211652_close_icon
views-count5724 դիտում article-date 15:05 19-06-2016

«Այն ամենի համար, ինչ ես ունեմ, պարտական եմ սպագետիին»․ Սոֆի Լորեն

1․2007 թականին 70-ամյա դերասանուհին նկարահանվել է հանրահայտ «Pirelli» օրացույցի համար։ 2․Սոֆիա Լորենը հայտնի է իր սրամտությամբ։ Նրա գրքերից որոշ արտահայտություններ դարձել են «թևավոր» Իտալիայում, օրինակ՝ «Այն ամենի համար, ինչ ես ունեմ, պարտական եմ սպագետիին»։ 3․Ջենովայի Արքեպիսկոպոսը մի առիթով կատակել է. «Ըստ էության Վատիկանը դեմ է մարդկանց կլոնավորմանը, բայց Սոֆիա Լորենի համար կարելի էր բացառություն անել»։ 4․1982 թվականին Սոֆիա Լորենը լքեց Իտալիան՝ այն բանից հետո, երբ 18 օր անցկացրեց բանտում՝ հարկերը չվճարելու համար։ 5․Կանադայի Տորոնտո քաղաքի Էտոբիկո շրջանի փողոցներից մեկը կոչված է Սոֆիա Լորենի անվամբ։ 6․Դերասանուհին ունի իր աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում։ 7․Բացի մայրենի իտալերենից՝ Սոֆիա Լորենն ազատ խոսում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։

Նմանատիպ նյութեր