5185 դիտում
16:03 18-06-2016
Կրիշտիանու Ռոնալդուն յուրօրինակ հակառեկորդ է սահմանել
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արտառոց հակառեկորդի հեղինակ է դարձել:
Համաձայն Opta-հաշվարկների, պորտուգալացին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 34 անգամ տուգանային հարվածներ է կատարել (ամենաբարձր ցուցանիշը պատմության մեջ), սակայն ոչ մի անգամ չի գրավել մրցակցի դարպասը: Այդ հարվածներից 13-ը դիպել է պատին, 13-ը՝ դարպասից շեղ է գնացել, իսկ 8 հարված ետ են մղել դարպասապահները:
Բացի Ռոնալդուից, առավել հաճախ տուգանային հարվածներ են իրականացրել և գոլ չեն խփել ռումիացի Գեորգե Հաջին՝ 27 անգամ, հոլանդացիներ Ռոնալդ Կումանը՝ 22, Ուեսլի Սնեյդերը՝ 18 և իտալացի Ֆրանչեսկո Տոտին՝ 18 անգամ:
Ամենաարդյունավետը տուգանային հարվածներ խոշոր մրցաշարերի պատմության մեջ կատարել են գերմանացի Թոմաս Հեսլերը (10 հարված, 2 գոլ, 20% արդյունավետություն), անգլիացի Դևիդ Բեքհեմը (13-ից 2 գոլ) և բուլղարացի Խրիստո Ստոիչկովը (17-ից 2 գոլ):
Նմանատիպ նյութեր
5177 դիտում
18:33 29-07-2015
Սարիկ Անդրեասյանի նոր մարտաֆիլմը ԱՄՆ-ում խայտառակ հակառեկորդ է սահմանել. տեսանյութ
3347 դիտում
16:27 27-02-2017
Թրամփի հեղինակությունը հակառեկորդ է սահմանել
3507 դիտում
22:33 15-12-2018
Կուրտուան «Ռեալում» իր կարիերայի հակառեկորդ է սահմանել
Այս բաժնից
2755 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3292 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3091 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»