43356 դիտում
15:08 18-06-2016
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ВАЗ 2107-ն ու Opel-ը. վերջինն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Mitsubishi-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում` «Մալիբու » ժամանցի կենտրոնի մոտ, բախվել են Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 54-ամյա Արթուր Սիմոնյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 71 AA 222 համարանիշի և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Գագիկ Շատվերյանի վարած Opel մակնիշի 34 OR 188 համարանիշի ավտոմեքենաները: Վերջինն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubish մակնիշի 41 LT 001 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2107–ի վարորդ Ա. Սիմոնյանին, նրա ուղևորին, Opel -ի վարորդ Գ. Շատվերյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգի տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Էդգար Բալոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Աբովյանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+