3335 դիտում
23:25 17-06-2016
Օպերատիվ խորհրդակցություն՝ ոստիկանության պետական պահպանության վարչությունում
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված ԼՂՀ ոստիկանության ղեկավարության մոտ 2016թ. 1-ին կիսամյակում անցկացվելիք Կոլեգիայի նիստի և օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն՝ սույն թվականի հունիսի 17-ին ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության պետական պահպանության վարչությունում։
Խորհրդակցության օրակարգը նվիրված էր ոստիկանության պետական պահպանության վարչության ֆինանսատնտեսական գործունեության 2016թ. հունվար-մայիս ամիսների կրեդիտորական և դեբիտորական պարտքերի ցուցանիշների, աշխատավարձերի ու հարկերի ժամանակին վճարման և ֆինանսական ու նյութական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Ներկա էին ԼՂՀ ոստիկանության շտաբի պատասխանատուները, պետական պահպանության վարչության ղեկավար կազմն ու սպաները։
Հիմնական զեկույցով հանդես եկավ պետական պահպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բաբայանը, ով հանգամանալից ներկայացրեց վարչության ֆինանսական և նյութական անհրաժեշտ տեղեկությունների վերաբերյալ հաշվետությունը։
Զեկույցներով հանդես եկան նաև ՊՊՎ ֆինանսական ոլորտը կանոնակարգող այլ պատասխանատուներ։
Ամփոփելով խորդհրդակցությունը՝ ոստիկանության պետի տեղակալը գոհունակություն հայտնելով ՊՊՎ ֆինանսական ոլորտի գործունեությունից՝ ֆինանսական և նյութական մի շարք հարցերի՝ ոստիկանության ծառայողների աշխատավարձերի ժամանակին վճարման, հանդերձանքի տրման, դեբիտորական պարտքերից զերծ մնալու և ժամանակին հարկերը պետբյուջե փոխանցելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տվեց պետասխանատուներին։
Նմանատիպ նյութեր
1088 դիտում
17:03 19-02-2014
Սեմինար-խորհրդակցություն ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում. տեսանյութ
1672 դիտում
16:28 26-04-2014
Պահպանության լավագույն ծառայող է ճանաչվել ոստիկանության Ապարանի պահպանության բաժանմունքի ծառայողը. տեսանյութ
Այս բաժնից
1327 դիտում
20:07 04-02-2025
Հայտնի է՝ ինչ հարցեր են այսօր քննարկելու Թրամփն ու Նեթանյահուն
1213 դիտում
19:20 04-02-2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա
799 դիտում
18:48 04-02-2025
Թուրքիան ու Կատարը ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ են ստորագրել