211652_close_icon
views-count5695 դիտում article-date 01:09 16-06-2016

Եվրո-2016. Ֆրանսիան վերջին րոպեին կորզեց հաղթանակը. տեսանյութ

Եվրո-2016-ի A խմբի 2-րդ տուրում ավարտվեց Ֆրանսիայի հավաքականի հանդիպումը Ալբանիայի հավաքականի հետ: Թեպետ ֆրանսիացիները համարվում էին խաղի բացահայտ ֆավորիտը, սակայն ալբանացիները ոչ մի բանով չզիջեցին մրցակցին: Առաջին խաղակեսում ալբանացիները նույնիսկ գերազանցեցին մրցաշարի տանտերերին: 2-րդ խաղակեսում ֆրանսիացիները կարողացան աստիճանաբար տարածքային առավելություն ձեռք բերել, գոլային բազմաթիվ պահեր ստեղծել, սակայն գնդակը այդպես էլ չէր հայտնվում մրցակցի դարպասում: Միայն հանդիպման 90-րդ րոպեին ֆրանսիացիների գրոհներից մեկը պսակվեց հաջողությամբ. գլխի հարվածով հաշիվը բացեց փոխարինման դուրս եկած Անտուան Գրիզմանը: Ալբանացիները փորձեցին փրկել խաղը, առաջ նետվեցին, սակայն ֆրանսիացիները ավելացված ժամանոըւմ արագ հակագրոհից հետո երկրորդ գոլը խփեցին. աչքի ընկավ առայժմ այս առաջնության լավագույն խաղացող Գուստավո Պայեն` 2:0 Ֆրանսիայի հավաքականը վաստակեց 6 միավոր և փլեյ-օֆում հանդես գալու իրավունք ստացավ: Ալբանացիները դեռ միավորներ չեն վաստակել և միայն տեսական հնարավորություններ են պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար: [b]Եվրո-2016, խմբային փուլ, A խումբ, 2-րդ տուր [/b] Ֆրանսիա-Ալբանիա` 2:0 Գրիզման, 90, Պայե, 90+5
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր