Եվրո-2016. Ռուսաստանին չհաջողվեց երկրորդ անգամ փրկել խաղը. տեսանյութ
Եվրո-2016-ի խմբային խմբային փուլի 2-րդ տուրում` B խմբում Սլովակիայի հավաքականը դժվարին պայքարում հաղթեց Ռուսաստանին:
Սլովակները 1-ին խաղակեսում Վայսի և Համշիկի հիանալի գոլերից հետո առջևում էին 2:0 հաշվով:
2-րդ խաղակեսում սլովակները արդեն անցան խորը պաշտպանության և ռուս ֆուտբոլիստների բազմաթիվ գրոհները հեշտությամբ չեզոքացնում էին:
Միայն 80-րդ րոպեին Գլուշակովին հաջողվեց կրճատել հաշիվը, որից հետո ռուսները ստեղծեցին մի քանի լավ պահ, սակայն այդպես էլ չկարողացան փրկել խաղը, ինչպես դա արեցին Անգլիայի հետ խաղում:
Սլովակիան հաղթեց 2:1 հաշվով և վաստակեց առաջին 3 միավորը: Ռուսաստանն ունի 1 միավոր և վերջին խաղում միայն հաղթանակը Ուելսի նկատմամբ կարող է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն տալ:
[b]Եվրո-2016. B խումբ, 2-րդ տուր[/b]
Ռուսաստան - Սլովակիա՝ 1:2
Դենիս Գլուշակով, 80 - Վլադիմիր Վայս, 32, Մարեկ Համշիկ, 45