Մահացել է Օֆելյա Համբարձումյանը
91 տարեկանում կյանքից հեռացել է հայ մեծ երգչուհի Օֆելյանը Համբարձումյանը:
Այս մասին այսօր հայտարարվեց ԱԺ-ում:
«Ուզում եմ ցավակցություն հայտնել Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի անդամներին ու ողջ հայությանը, որովհետեւ 20-երորդ դարի ընթացքում Օֆելյա Համբարձումյանը ապացուցեց, որ հայ մշակույթն անզուգական է»,-հայտարարեց Շարմազանովը:
Աժ-ն մեկ րոպե լռութամբ հարգեց սիրված երգչուհու հիշատակը:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհ Օֆելյա Համբարձումյանը հանդես էր գալիս Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում, մշտապես հավատարիմ մնաց հայ աշուղական, ժողովրդական երգարվեստին, նպաստեց կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ 1944 թվականից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։
Նրա Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով` երգացանկում ընդգրկելով, հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։
Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է նաև Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը: