211652_close_icon

Ռեժիսոր Հայկ Վարդանյանը ֆիլմ է նկարել ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մասին. «Առավոտ»

views-count3038 դիտում article-date 10:11 16-09-2015
«Առավոտը» տեղեկացնում է, որ ռեժիսոր Հայկ Վարդանյանը ֆիլմ է նկարել ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մասին, որը հենց «Օֆելյա» է կոչվում։ Այդպիսով նա իր յուրահատուկ խոնարհումն է բերել երգչուհու մեծությանը։ Հայկ Վարդանյանն «Առավոտ»-ին ասել է, որ ցանկություն ունեն ֆիլմը ցուցադրել նաև սփյուռքյան հայաշատ գաղթօջախներում, քանի որ Օֆելյա Համբարձումյանը միշտ արտասահմանյան հյուրախաղերի էր մեկնում հատկապես հայաշատ վայրեր։ «Դա կլինի Օֆելյա Համբարձումյանի հյուրախաղերի յուրատեսակ շարունակություն՝ արդեն ֆիլմի տեսքով»,-նշել է ռեժիսորը։

Նմանատիպ նյութեր