1955 դիտում
15:04 09-01-2015
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ.
«Տասնամյակներ շարունակ Դուք եղել եք ոչ միայն հայ ժողովրդական երգի անզուգական կատարող, այլև հայ երգարվեստը բարձրացրել եք նոր մակարդակի: Ձեր երգով հիացել, ոգեշնչվել ու դաստիարակվել են սերունդներ՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Ձեր բարձր արվեստով նպաստել եք հայ երգի տարածմանն ու հանրահռչակմանը՝ վայելելով համաժողովրդական մեծ սեր: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»:
Նմանատիպ նյութեր
6769 դիտում
14:41 16-06-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հրաժեշտն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին
3052 դիտում
12:16 02-05-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանին հոբելյանի առթիվ
Այս բաժնից
1612 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1471 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան