Եվրո 2016. Ռուսաստանը նվազագույն հաշվով զիջեց Ավստրիային. տեսանյութ
Եվրո 2016-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը Վիենայում պարտվեց Ավստրիայի ընտրանուն:
Տանտերերը բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը, սակայն հետագայում Ֆաբիո Կապելոյի սաներին հաջողվեց հավասարեցնել խաղը: Առաջին խաղակեսում դարպասը գրավելու լավ հնարավորություն ուներ Ալեքսանդր Կոկորինը, սակայն դրվագներից մեկում «Դինամո»-ի հարձակվողի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում խաղային նախաձեռնությանը տիրեցին ռուս ֆուտբոլիստները: «Սևիլիա»-ի հարձակվող Դենիս Չերիշևը մեն-մենակ դուրս եկավ մրցակցի դարպասպահի առջև, բայց չկարողացավ օգտվել իրական գոլային հնարավորությունից: Արդյունքում Ռուսաստանի հավաքականը պատժվեց: 73-րդ րոպեին խաղի ելքը վճռեց փոխարինման դուրս եկած Ռուբին Ռաֆաել Օկոտիի խփած միակ գոլը:
4 տուրից հետո G խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Ավստրիան: Ռուսաստանի և Շվեդիայի ընտրանիները 5-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը,սակայն Շվեդիայի ընտրանին ներկայումս 3 խաղ է անցկացրել:
[b]«Ավստրիա» - «Ռուսաստան»՝ 1:0[/b]
Գոլ՝ Օկոտի 73՛