5636 դիտում
20:21 20-09-2016
ԱՄՆ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը 100 տարեկան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հիմնադրման 100- ամյակին նվիրված հանդիսությունը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ օրհներգը հնչեց «Վարդանանց ասպետներ» դպրոցի «Հրաշք մանուկներ» երգչախմբի կատարմամբ:
Այնուհետև ցուցադրվեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հիմնադրման 100-ամյա գործունեությանը նվիրված տեսաֆիլմ:
ՀՀ Նախագահի ուղերձը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը. «Վարդանանց ասպետներ» կազմակերպության անդամներին
Սիրելի բարեկամներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Վարդանանց ասպետներ» կազմակերպության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ
Ողջունելի է յուրաքանչյուր համահայկական կառույցի հայաստանակենտրոն գործունեությունը, որն ուղղորդված հայրենիքի շենացմանը և հայ մարդու կյանքի որակի բարելավմանը: Ուրախալի է, որ «Վարդանանց ասպետների» այս նշանակալի հոբելյանը տոնվում է նաև մայր Հայաստանում:
Մեկ դար շարունակ ձեր կազմակերպությունը գործել է սփյուռքում՝ հայրենիքից հեռու, սակայն գործունեության առանցքում մշտապես եղել է Մայր Հայաստանը: Համոզված եմ, որ այսուհետ ևս Երևանում ունենալով ձեր գրասենյակը, ավելի համակարգված և արդյունավետ աշխատանք կիրականացնեք` ծնունդ տալով երկարաժամկետ և շարունակական նոր հայրենանվեր ծրագրերի:
Կարևորում եմ «Վարդանանց ասպետներ»-ի դպրոցաշինության ծրագրերը, ինչպես նաև՝ սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծմանն ուղղված ձեր հիրավի ասպետական մղումները: Նաև գնահատում ենք կազմակերպության ներդրումը Հայոց Ցեղապանության ճանաչմանն ուղղվությամբ տարվող աշխատանքներում:
Ուշագրավ զուգադիպությամբ ձեր կազմակերպության հիմնադրման 100-ամյակի երևանյան միջոցառումները համընկան Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների հետ:
Կրկին շնորհավորում եմ «Վարդանանց ասպետներ» կազմակերպության սպարապետներին, կառույցի բոլոր ժամանակների անդամներին հոբելյանի կապակցությամբ: Շնորհավորում են նաև «Վարդանանց դուստրեր» կազմակերպության տիրուհիներին ու բոլոր անդամներին:
Թո՛ղ բազմապատկվեն ձեր ջանքերը և միշտ հարատև լինի «Վարդանանց ասպետներ» հայրենակենտրոն կառույցը:
Հարգանքով՝ Սերժ Սարգսյան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնանքի խոսքը փոխանցեց Տեր ՏաՃատ քահանա Դավիդյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ասպետներին և դուստրերին հոբելյանի առիվ, արժևորեց նրանց հայանվեր գործունեությունը ի նպաստ Հայաստանի և Արցախի բարգավաճման: Հրանուշ Հակոբյանը արժևորեց կազմակերպության եկեղեցաշինության և դպրոցաշինության, նոր սերունդ կրթելու ազգապահպան գործին ուղղված ծրագրերը: Նա մասնավորապես նշեց. « 100 տարեկան «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունն այսօր վերադարձավ Հայաստան, որ հարյուրամյա իմաստնությամբ նոր գործեր անի:
Շնորհակալություն: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ հոբելյանի առթիվ և հանձնել պարգևները: ՀՀ Նախագահի հրամանագրով «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրվում է Հրանտ Գուլյանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգևատրվում են Ջեք և Իվա Մեծորյանները, Ռոբերտ Բարսամը, Սթիվեն Քրաջյանը: ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով պարևատրվում են Բոբ Տեր-Մաթոյանը, Հայկ Տիրանյանը, Նիկողոս Սթինգիզյանը: Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրվում են Արի Միննեթյանը, Լեո Մանվելյանը, Տիգրան Սահակյանը, Հունան Արշակյանը: Սփյուռքի նախարարության և Վենետիկի Մխիթարյան Միաբանության «Հակոբ Մեղապարտ» համատեղ մեդալով պարգևատրվեց Հայր
Տաճատ Դավիդյանը:
«Վարդանանց ասպետներ» կազմակերպության ասպետներն ու դուստրերը պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով :
Ելույթ ունեցան «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ավագ սպարապետ Սթիվեն Քրաջյանը և Վարդանանց ասպետների անվան 106 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Յուրի Ջիլավյանը:
Երեկոն վարեց Սարգիս Նաջարյանը: Իրենց կատարումներով տոնակատարությանը մասնակցեցին երգիչներ Գևորգ Հաճեանը, Մրոն (Արսեն Գրիգորյան), Մկրտիչ Մկրտիչյանը: «Ծաղկազարդ» երգչախումբը ներկայացրեց «Երգերի շարան»: Երեկոն եզրափակվեց քաջ Վարդանին նվիրված երգի միասնական կատարումով:
«Վարդանանց ասպետներ»-ը հիմնադրվել է 1916թ.՝ Հայոց ցեղասպանությունից մեկ տարի անց, 16 հայրենասերների կողմից, որոնց մեջ կային բժիշկներ, հոգևորականներ, ձեռներեցներ: Գլխավոր նպատակը Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին օգնելն էր, լեզուն, մշակույթն ու կրոնը պահպանելը:
10 տարվա ընթացքում կազմակերպությունն իր մասնաճյուղերը բացեց նաև Կալիֆորնիայում:
Այսօր գործում են «Վարդանանց ասպետներ»-ի 24 և «Վարդանանց դստրեր»-ի 23 միավորներ Միացյալ նահանգների և Կանադայի տարածքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2239 դիտում
18:46 18-09-2018
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2774 դիտում
18:32 25-09-2017
«Վարդանանց ասպետներ» կազմակերպության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
Այս բաժնից
550 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1411 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
964 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է