211652_close_icon
views-count943 դիտում article-date 14:50 23-09-2014

ՀՀԿ ԵԿ կողմից մի շարք ուսանողներ կարժանանան անվանական կրթաթոշակների

Այսօր` սեպտեմբերի 23-ին, մեկնարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված ինտելեկտուալ մրցույթը, որի շրջանակներում կորոշվեն այն ուսանողները, ովքեր առաջիկա ուսումնական տարում կարժանանան անվանական կրթաթոշակների: Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ: Մրցույթի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների։ Կրթաթոշակառուները մեկ ուսումնական տարվա ընթացքում ամեն ամիս կստանան 25000-ական դրամ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր