1527 դիտում
19:42 10-06-2016
Ապահովվում է տեղեկատվության հանրային մատչելիությունը
Հայաստանի Հանրապետությունը 2011թ. հոկտեմբերից պաշտոնապես անդամակցում է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը։ Կամավոր միջազգային այս նախաձեռնության նպատակն է ապահովել կառավարությունների թափանցիկության խթանումը, քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը կառավարման գործընթացներին։
Առողջապահության նախարարությունում հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Սարո Ծատուրյանը ներկայացրեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության երկրորդ գործողությունների ծրագրով ամրագրված կառավարության պարտավորությունների շրջանակներում 2015-2016 թվականների ընթացքում իրականացված աշխատանքներից մեկը` առողջապահության ֆինանսավորման տեղեկատվության հանրային մատչելիության ապահովումը։
Նշվեց, որ այդ նպատակով Պետական առողջապահական գործակալության կայքէջում տեղադրվել են հանրային հաշվետվություններ, որոնք գերազանցում են ստանձնած պարտավորությամբ նախատեսված թիվը։ Դրանց կառուցվածքն ու բովանդակությունը պարզ ու մատչելի են, որպեսզի շարքային քաղաքացին հնարավորություն ունենա հեշտությամբ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը։ ՊԱԳ-ի կայքէջում միաժամանակ հանրային օգտատերի համար ստեղծված է ինքնուրույն հաշվետվություններ ստանալու հնարավորություն։
Կայքէջում առկա 25-ից ավելի հաշվետվություններում ներառված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծրագրերի 2014-2016 թվականների ցուցանիշները, պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների 2016թ. պայմանագրային գումարները (2016 թվականի մարտի 16-ի դրությամբ), մատուցվող ծառայությունները, արձանագրված դեպքերի քանակը և բազմաթիվ այլ տեղեկատվություններ։ Ստեղծված կայքը դինամիկ է և ունի փոփոխություններ ու լրացումներ կատարելու հնարավորություններ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան մի շարք առաջարկություններով։ Մասնավորապես կարևորվեց պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային բուժման ուղեգրվողների հերթագրման թափանցիկության ապահովման խնդիրը։ Սարո Ծատուրյանը նշեց, որ այդ նպատակով աշխատանքներ են տարվում հերթագրումների միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու ուղղությամբ։
Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար և ԲԳԿ աշխատանքային խմբի անդամ Լիանա Դոյդոյանը նշեց, որ ներկայացվածը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության երկրորդ գործողությունների ծրագրով ամրագրված 11 պարտավորություններից լավ իրականացված ծրագրերից մեկն է։ Նա տեղեկացրեց, որ կառաջարկի հերթագրումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումն ամրագրել ԲԿԳ նախաձեռնության երրորդ գործողությունների պարտավորությունների ցանկում։
Նմանատիպ նյութեր
807 դիտում
16:38 26-03-2015
Հանրապետությունում էապես կբարձրանա դեղերի մատչելիությունը
Այս բաժնից
532 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
697 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
568 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը