211652_close_icon
views-count706 դիտում article-date 12:10 09-10-2020

Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն կյանքը ու հավատքը. Արամ Ա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տեսաուղերձ է հղել հայոց բանակի զինվորներին ու ողջ աշխարհին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը: Արամ Ա-ն ընգծել է, որ հայ ժողովրդի հավատքն ու հայրենասիրությունն ավելի զորեղ են, քան ցանկացած նյութական զենք: «Թող աշխարհն իմանա, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն կյանքը ու հավատքը: Եթե իրենց նյութեղեն զենքը իրենց հզորության աղբյուրն է ու ապավենը, հայոց բանակի և մեր ժողովրդի հավատքի զենքը, վճռականության զենքը, հայրենասիրության զենքն ավելի զորեղ է, քան աշխարհի ամեն տեսակ զենքերը»,- ասել է Արամ Ա-ն: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, դիմելով հայոց բանակի զինվորներին, նշել է, որ պետք է հաղթենք և միշտ հաղթենք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր