912 դիտում
14:42 08-06-2016
Երևանի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը կներկայացվի ավագանու քննարկմանը
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման, ինչպես նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհուրդներին է ներկայացվել Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը:
Մասնավորապես ներկայացվել են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում տրանսպորտի և արտաքին լուսավորության, ինչպես նաև հանրային, բնակելի նշանակության շենքերում և այլ ենթակառուցվածքներում համալիր միջոցառումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի էներգախնայողությունների շնորհիվ կրճատել արտանետումների ծավալը և ապահովել կայուն էներգետիկ զարգացում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, շնորհակալություն հայտնելով «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ին՝ մանրակրկիտ ուսումնասիրության և կանխատեսումների համար, ընդգծել է ծրագրի կարևորությունը մայրաքաղաքի համար:
«Միանալով Եվրոպական միության «Քաղաքապետերի Դաշնագիր» նախաձեռնությանը` Երևանն ստանձնել է որոշակի պարտավորություն՝ մինչև 2020 թվականը առնվազն 20%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, ինչը հնարավորություն կտա քաղաքային տնտեսությունը համապատասխանեցնել էներգետիկ զարգացման սկզբունքներին՝ կիրառելով եվրոպական քաղաքների փորձը: Ծրագիրն, ըստ էության, ինչպես էներգաարդյունավետության բարելավման, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության երկարաժամկետ ռազմավարության իրականացման մեկնարկային քայլ է», - նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Խորհուրդների անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել նախագիծն առաջիկայում Երևանի ավագանու քննարկմանը ներկայացնելուն:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]
Նմանատիպ նյութեր
1483 դիտում
22:34 24-06-2016
Հաստատվել է Երևանի քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը»
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից