58778 դիտում
17:05 07-06-2016
Լոռու մարզում Գարգառ գյուղի գազալցակայանում 39-ամյա տղամարդու աղմկահարույց սպանության գործով կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Պառավյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ) և 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա մայիսի 21-ին, ժամը 23:50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ «գանգուղեղի փակ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել Գարգառ գյուղի բնակիչ, 39-ամյա Վաչագան Խաչատրյանը:
Նույն օրը հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Գ. Խաչատրյանը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գարգառ գյուղում գտնվող «Ստեփշին» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում վայր ընկնելու հետևանքով:
Վ. Խաչատրյանի ասածները Ստեփանավանի ոստիկանները, այնուհետև՝ քննիչները հալած յուղի նման չեն ընդունում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ, որի ընթացքում պարզվում է, որ նշված գազալցակայանում Վ. Խաչատրյանը գտնվել է աշխատանքի մեջ, որտեղ ավտոմեքենան լիցքավորում կատարելու նպատակով ժամանել է Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի 2/28 հասցեի բնակիչ, 33-ամյա Արա Տեր-Հովհաննիսյանցը, որի ժամանակ վերջինս առանց պատճառների վիճաբանել և հարվածներ է հասցրել Վ. Խաչատրյանին, ինչպես նաև նույն գազալցակայանի աշխատակից, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ, 24-ամյա Գևորգ Այվազյանին, ինչի հետևանքով էլ Վ. Խաչատրյանը ստացել է ծանր, իսկ Գ. Այվազյանը՝ միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավագ քննիչ Լ. Պառավյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանքի որոշում կայացնի նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Ստեփանավանի ոստիկանության կողմից հետախուզման մեջ գտնվող Ա. Տեր-Հովհաննիսյանցի նկատմամբ:
Դատարանը բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Եթե նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, ապա նա տեղափոխվելու է Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հունիսի 4-ին Վ. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է:
[b]Հետախուզման մեջ գտնվող 33-ամյա Ա. Տեր-Հովհաննիսյանցը
[/b]
[img]/ups/images/0081259001465304704580613.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: