«Արսենալը» նախապատվությունը տալիս է Մխիթարյանին
Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր գլխավոր նպատակը դարձնել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումը:
Լոնդոնցիները նաև հետաքրքրված են «Լեսթերի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի ծառայություններով, սակայն երկու ֆուտբոլիստներից «Արսենալը» նախապատվությունը տալիս է Մխիթարյանին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը և առայժմ հայ խաղացողը մտադիր չէ այն երկարաձգել: