17748 դիտում
14:35 04-06-2016
Ռուսաստանի ԱԳՆ-ն ոչ ադեկվատ է գնահատել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի արձագանքը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Россия-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Ենթադրում եմ, որ վերջին հաշվով՝ խոսքը գնում է Թուրքիայի կողմից մի շարք հարցերում գործընկեր լինելու չկամեցողության, ինչպես նաև կանոնավոր կերպով սկանդալներ հրահրելու, իր գործընկերներին, այդ թվում՝ Եվրոպային, վիրավորելու մասին: Ես գտնում եմ, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը Թուրքիայի տված արձագանքը ոչ ադեկվատ է»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:
Վերջինի խոսքով՝ Մոսկվան գերմանացի պատգամավորների որոշումը դիտարկում է որպես փաստացի կամքի դրսևորում:
Հիշեցնենք, որ Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին գրեթե միաձայն կողմ քվեարկեցին բանաձևի ընդունմանը: Նրանցից դեմ և ձեռնպահ են քվեարկել 1-ական պատգամավորներ:
Նմանատիպ նյութեր
3094 դիտում
16:17 27-10-2019
Ա.Ղազինյան. «Ինչպե՞ս կարողացար ադեկվատ որակել մի մարդու, որը սրանից 20 տարի առաջ արդեն ադեկվատ չէր»
2743 դիտում
09:16 22-04-2015
Թուրքիայի նախագահին զիջելն ազգային ամոթ է. Օբաման այս տարի ևս չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
697 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
751 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
832 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»