211652_close_icon
views-count76146 դիտում article-date 20:18 03-06-2016

Խմբակային ծեծկռտուք և վիճաբանություն Էջմիածնում. հնչել է կրակոց. տեղի ոստիկանները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որի վրա կրակել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` երեկ հունիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հունիսի 1-ին ժամը 20:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել: Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը պարզելու նպատակով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի կողմից ստեղծվել են օպերատիվ խմբեր և կարճ ժամանակում ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Այսօր` վաղ առավոտյան, ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով` վիճաբանություն կատարելու կասկածանքով Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկվել էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 15 տան բնակիչ, 25-ամյա Էդուարդ Զարբաբյանը, Էջմիածին քաղաքի Պուշկինի փողոցի 2/գ տան բնակիչներ, եղբայրներ` 30-ամյա Դերենիկ Գալստյանը, 27-ամյա Արտակ Գալստյանը և Էջմիածին քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Թորոսյանը: Ոստիկանները այնուհետև օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձինք Թամանյան փողոցում վիճաբանության և ծեծկռտուքի մեջ են մտել անհայտ անձանց հետ, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած և ապօրինի պահվող Մակարով տեսակի ատրճանակից կրակել է վիճաբանության մասնակիցներից դեպքի վայր ժամանած, Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի 2/ա տան բնակիչ, 25-ամյա Ռոբերտ Հարությունյանին պատկանող Պրիորա Մակնիշի 50 DV 045 համարանիշի ավտոմեքենայի վրա: Մինչ ոստիկանությունում նշված անձինք փորձում էին իրենց կարճ խելքով ոստիկաններին համոզել, որ ոչ մի ծեծկռտուք, վիճաբանություն ու կրակոց չի եղել, Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերում են Պրիորա մակնիշի ավտոմեքենան, որի հետնամասում հայտնաբերվել է հրազենային կրակոցից առաջացած կլորավուն անցք: Նույն օրը ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերում են 9 մմ տրամաչափի Մակարով տիպի ատրճանակի կրակված փամփուշտի պարկուճ: Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Մելիքյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որը ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանը: Գ. Շամշյանի տեղեկույթուններով` Ա. Կարապետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ. քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք- զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով;: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը լիարժեք բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր