Բեռլինում բողոքի ցույցի են ելել ադրբեջանցիներն ու թուրքերը
Այսօր Բեռլինում՝ Բունդեսթագի շենքից մոտ 100 մետր հեռավորության վրա բողոքի ակցիա են սկսել թուրքերն ու ադրբեջանցիները, հաղորդում է Haqqin.az-ը:
Ցուցարարները հակահայկական կարգախոսներ են հնչեցնում, թափահարում հակահայկական քարոզչությամբ պաստառներ:
Հիշեցնենք, որ այսօր Բունդեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Իսկ մինչ այդ թուրքական իշխանությունները՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գերմանական իշխանություններին սպառնալիքներ են ուղղել: