4725 դիտում
10:38 02-06-2016
Նոր մանրամասներ Լեհաստանում վաճառքի հանված «Զինվորի բաժին» գրությամբ պահածոների հարցից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լեհաստանի Բելսկո Բիալա խանութում հայտնված «Զինվորի բաժին» գրությամբ հայկական պահածոների հարցը Լեհաստանի դեսպանատունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել։ Մեր տեղեկություններով, դեսպանատունը նշված խանութին հարցում է արել, թե որտեղից է հայ զինվորի համար նախատեսված պահածոն հայտնվել այդտեղ, ով է նշված պահածոների մատակարարը։
Խանութից պարզաբանել են, որ տարբեր երկրներից ռազմական հագուստներ, տարբեր պարագաներ են ստանում, վաճառում։ Պահածոների հետ կապված հարցին ի պատասխան նշել են, որ դրանցից մեծ խմբաքանակներով չեն ստացել։ Ասել են, որ փոքր քանակով եղել է իրենց ստացած ուղեբեռների մեջ, և քանի որ իրենք հայերեն չեն հասկանում, չեն իմացել, որ դա վաճառքի ենթակա չէ։ Թե որն է այդ պահածոների սկզբնաղբյուրը, որ երկրից է Լեհաստան ուղարկվել, պետք է պարզվի։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցով նորություն չկա, երբ լինի՝ կհրապարակի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
27296 դիտում
18:12 13-11-2019
Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»