7742 դիտում
21:29 24-05-2016
Իրավապահները զբաղվում են Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Իրավապահ մարմինները զբաղվում են Լեհաստանի Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ Զինված ուժերին մատակարարվող պահածոների վաճառքի մասին սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությամբ: Փաստաբան [url=https://web.facebook.com/garik.galikyan?_rdr]Գարիկ Գալիկյանի ֆեյսբուքյան գրառմանն[/url] արձագանքելով` նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Փաստաբան Գարիկ Գալիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Լեհաստանում, մասնավորապես՝ Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում, վաճառվում են պահածոներ, որոնք նախատեսված են եղել ՀՀ ԶՈւ զինվորների համար:
«Այդ ապրանքների պիտակների վրա հայերեն նշվում է «Զինվորի բաժին» և «վաճառքի ենթակա չէ», իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է»,- գրել է Գալիկյանը և որպես ապացույց հրապարակել Լեհաստանում ապրող ընկերոջից ստացված լուսանկարները:
Փաստաբանը նշել է, որ զինվորական համազգեստի հետ միասին այդ օրապահիկն արժե 500 զլոտի, այսինքն` 160 դոլար:
«Հարգելիներս, այս հարցով արդեն իրավապահ մարմինները զբաղվում են: Մենք դիմել ենք բոլոր համապատասխան ատյաններին», – նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
4758 դիտում
10:38 02-06-2016
Նոր մանրամասներ Լեհաստանում վաճառքի հանված «Զինվորի բաժին» գրությամբ պահածոների հարցից. «Հայկական ժամանակ»
3185 դիտում
22:25 18-06-2018
ԵԿՄ-ին փոխանցված պարագաների նպատակային օգտագործման գնահատականը պետք է տան իրավապահները. Արծրուն Հովհաննիսյան
2729 դիտում
08:09 15-09-2015
«Ալիշան» պահածոների գործարանը 10 օրից վաճառքի կհանվի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
958 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
529 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
823 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը