2561 դիտում
22:11 01-06-2016
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի պատասխանը՝ մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներին
Օրերս հայկական մամուլում լուրեր էին շրջանառվում որոնց համաձայն՝ ծանրամարտի աշխարհի 2010 թվականի, Եվրոպայի եռակի չեմպիոն, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը և Եվրոպայի գործող չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը Խաղերին արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով որակազրկվել են չեն մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին:
Ի պատասխան վերը նշված հրապարակումներին՝ ՀԱՕԿ-ը ներկայացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը:
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտական կապի մեջ է գտնվում միջազգային հակադոպինգային կազմակերպությունների հետ: Մենք ուշադիր հետևում ենք հակադոպինգային գործընթացների զարգացմանը: Խոսքը բազմաթիվ երկրների հարյուրավոր մարզիկների մասին է, այդ թվում՝ մեր մի քանի մարզիկների: Մինչ այս պահը որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ որոշում չկա: Մենք մեր արձագանքը կտանք միայն միջազգային համապատասխան կառույցների պաշտոնական հայտարարությունից հետո: Մինչ այդ մեր բոլոր մարզիկներն, ըստ հաստատված ժամանակացույցի, շարունակում են նախապատրաստվել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային 31-րդ Օլիմպիական խաղերին»,- նշվում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
5114 դիտում
21:25 26-05-2015
«Արտաշատ պլազա» առևտրի կենտրոնը հերքում է մամուլում տեղ գտած լուրերը
Այս բաժնից
2821 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3358 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3154 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»