3698 դիտում
23:20 30-05-2016
Հայաստանի հավաքականի խաղացողները մասնակցել են Լոս Անջելեսում Արցախի անվտանգության համար կազմակերպված դրամահավաքին
Մեր հայրենակիցները Լոս Անջելեսում շարունակում են կատարել իրենց հանգանակությունները ` այսպիսով իրենց մասնակցությունն ունենալով Հայրենիքի պաշտպանության հարցում:
Մայիսի 18-ին դրամահավաք է կազմակերպվել Գլենդելի «1000 ու մեկ գիշեր» ռեստորանում տեղի ունեցած երեկույթի ժամանակ, որին մասնակցել է 130 հոգի: Հավաքագրվել է 36 000 դոլար, որը պիտի ուղղվի Արցախի պաշտպանության ու մարտական դիրքերի ամրապնդման գործին:
Մայիսի 29-ին, կրկին Լոս Անջելեսում` Փասադենայի հայկական կենտրոնում մեր հայրենակիցները կազմակերպեցին դրամահավաք: Այդ նպատակով տեղի ռեստորաններից մեկը կենտրոնում հյուրասիրություն է կազմակերպել:
Բարեգործական ընթրիքին մասնակցել է 325 հոգի, յուրաքանչյուրը հանգանակել է 40 դոլար:
Հասույթը կրկին կուղղվի Արցախի սահմանում մարտական հերթապահության անվտանգության բարձրացմանը:
Ի դեպ, երեկույթին մասնակցել են նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները: Հավաքականն այս օրերին Կալիֆոռնիայում է` Գվատեմալայի և Սալվադորի ընտրանիների հետ ընկերական հանդիպումների համար, հայտնել է արցախցի լրագրող Բելլա Լալայանը:
Նմանատիպ նյութեր
2422 դիտում
10:04 19-05-2019
Անվտանգության խորհրդի քարտուղարը Լոս Անջելեսում մասնակցել է «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին
Այս բաժնից
2560 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2926 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2908 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն