211652_close_icon
views-count1685 դիտում article-date 14:26 28-05-2016

Հայոց բազկի ուժը չի՛ նվազել, իսկ մեր ազատ և անկախ ապրելու կամքն անկոտրում է. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ: Հայաստանի առաջին հանրապետությունը ծնվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի կենաց և մահու մարտերում տարած վճռական հաղթանակներից հետո: Հաղթանակներ, որոնք հավաստեցին՝ հայոց բազկի ուժը չի՛ նվազել, իսկ մեր ազատ և անկախ ապրելու կամքն անկոտրում է: Մեր նախնիները չխնայեցին իրենց կյանքը և մեզ սեփական հողում արժանապատվորեն ապրելու, գիտություն, տնտեսություն ու մշակույթ զարգացնելու հնարավորություն ընձեռեցին: Այս տարվա ապրիլին էլ անձնվիրության բազմաթիվ օրինակներ տեսանք՝ անցյալի հերոսների պատգամներին ու գործերին արժանի: Պատմությունը շատ դասեր է տվել մեզ, որոնցից մեկն էլ սեփական պետականությամբ աշխարհին ներկայանալու կենսական անհրաժեշտությունն ու հրամայականն է: 1918 թվականի այս օրերին, պետականությունը կորցնելուց հարյուրամյակներ անց, հայը կրկին լծվեց պետականակերտման գործին, հիմք դրեց այն հոգեբանությանը, որը հետագայում դարձավ բազում փորձությունների միջով արժանապատվորեն անցնելու հզոր կռվան: Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ բոլորիս մաղթում եմ քաջառողջություն, ամենայն բարիք և բազկի ու մտքի անհատնում ուժ՝ ի բարօրություն մեր ժողովրդի և ի զորացումն մեր սրբազան Հայրենիքի»:

Նմանատիպ նյութեր