2739 դիտում
17:51 24-05-2016
Հանձնարարվել է հանրությանը նախապես իրազեկել վթարային ծառերի ուղղությամբ նախատեսված աշխատանքների մասին
Մայրաքաղաքի նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների բակային տարածքներում շարունակում են իրականացվել մաքրման և կանաչապատման աշխատանքներ: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր զեկուցել է բնապահպանության վարչության պետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները պահել մշտական հսկողության տակ:
Զեկուցվել է նաև, որ ոլորտի մասնագետների և շահագրգիռ կառույցների հետ համատեղ այսօր կայանալիք շրջայցի արդյունքում կկազմվի հստակ ժամանակացույց՝ մայրաքաղաքում գույքագրված վթարային ծառերի նկատմամբ անհրաժեշտ միջամտությունների իրականացման նպատակով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները սկսելուց առաջ հանրությանը նախապես իրազեկել նախատեսված աշխատանքների մասին:
«Վթարային ծառերի մասով աշխատանքների մասին բնակիչներին նախապես իրազեկեք: Ընդ որում, խոսքը ոչ միայն մեկանգամյա իրազեկման մասին է, այլ յուրաքանչյուր աշխատանքից առաջ առանձին-առանձին տեղեկացրեք մարդկանց, թե ի՞նչ է նախատեսվում անել և, որ ամենակարևորն է, մասնագիտական ի՞նչ հիմնավորումով: Երեկվա ուժեղ քամին մեկ անգամ ևս փաստեց, որ վթարային ծառերի ուղղությամբ աշխատանքները պետք է օր առաջ սկսել ու ավարտել, որպեսզի զերծ մնանք հնարավոր անկանխատեսելի հետևանքներից: Նաև խստորեն հետևեք, որպեսզի հատվող վթարային ծառերի տեղերում անպայման տնկվեն նորերը և տվյալ տարածքները դատարկ չմնան», - ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքի գլխավոր դիզայներն էլ զեկուցել է, որ բակային տարածքներում շարունակվում են նկարազարդման և քաղաքային գույքի խնամքի ուղղությամբ տարվող աշխատանքները: Արդեն իսկ նկարազարդվել է 36 բակ, թարմացվել է 244 նստարան, որից հիմնանորոգվել՝ 13-ը: Թարմացվել է նաև 228 աղբաման, որից հիմնանորոգվել է 4-ը:
Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
568 դիտում
20:08 22-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
574 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
964 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան