6849 դիտում
18:32 23-05-2016
ՌԴ Իրկուտսկ քաղաքի հայկական համայնքը երկու ջրատար մեքենա է նվիրաբերել ԼՂՀ ՊԲ-ին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին հյուրընկալել է Արարատյան հայրապետական թեմի հոգևորական Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանին, ով Ստեփանակերտում է ՌԴ Իրկուտսկ քաղաքի հայկական համայնքի նվիրատվությունը հանրապետության իշխանություններին փոխանցելու նպատակով: Համայնքի միջոցներով ձեռքբերված ջրատար 2 մեքենաներն օգտագործվելու են թիկունքային ծառայության հետ կապված խնդիրները թեթևացնելու, մասնավորապես՝ խմելու ջուրը զինվորներին մատակարարելու համար:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրկուտսկի համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր իրենց ուժերի ներածին չափ աջակցություն են ցուցաբերում հայրենիքին:
«Այս մեկուկես ամսվա ընթացքում ողջ հայությունն Արցախի կողքին էր, և ամեն տեսակի աջակցություն իր դերակատարումն է ունեցել դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում: Այս տեսանկյունից, օրինակելի է նաև Իրկուտսկի հայության աջակցությունը, մանավանդ որ համայնքը հաշվի է առել մեր կարիքներն ու առաջնահերթությունները»,- ասել է Ա. Հարությունյանը:
Արարատյան հայրապետական թեմի հոգևորական Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը, շնորհակալություն հայտնելով կառավարության ղեկավարին ջերմ խոսքերի և ընդունելության համար, նշել է, որ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամ են շարունակելու իրենց աջակցությունը: Նրա խոսքով՝ հավաքագրված գումարի մի մասը նվիրաբերվել է նաև զոհված զինծառայողների ընտանիքներին: Հանդիպմանը ներկա էր ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
[b]ԱՀ կառավարության աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
10423 դիտում
15:21 16-10-2016
Մոսկվա-Իրկուտսկ չվերթի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կեմերովոյում
1321 դիտում
16:21 21-05-2021
Դոնի Ռոստովի հայ համայնքը համակարգիչներ է նվիրաբերել Արցախի դպրոցներին. Արցախի ԱԽ
11313 դիտում
20:10 29-01-2020
Ճապոնիան Հայաստանին է նվիրաբերել 22 հրշեջ մեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1246 դիտում
20:07 04-02-2025
Հայտնի է՝ ինչ հարցեր են այսօր քննարկելու Թրամփն ու Նեթանյահուն
1162 դիտում
19:20 04-02-2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա
763 դիտում
18:48 04-02-2025
Թուրքիան ու Կատարը ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ են ստորագրել