3475 դիտում
21:00 22-05-2016
Հռոմեական բանակը դարեր շարունակ իրենից ներկայացրել է կանոնավոր զորք
Հին Հռոմի ծաղկման ժամանակաշրջանում բանակի անձնակազմի թիվը սովորաբար կազմում է մինչև 100 հազար մարդ, սակայն կարող էր նաև ավելանալ, հասնելով մինչև 250—300 հազար և ավելի մարդու։
Հռոմեական բանակն ուներ իր ժամանակի համար լավագույն սպառազինությունը, փորձառու և լավ պատրաստված հրամանատարական կազմ, աչքի էր ընկնում խիստ կարգապահությամբ և զորապետների ու զորավարների բարձր ռազմարվեստով։
Հռոմեացի զորապետներն ու զորավարները կարող էին կիրառել մարտական գործողությունների վարման ամենակատարյալ եղանակները՝ ձգտելով հասնել հակառակորդի լիակատար ջախջախմանը։
Հռոմեական բանակի հիմնական զորատեսակը նրա գոյության առաջին մի քանի դարերում հետևակն էր։
Նավատորմը ապահովում էր ցամաքային զորքերի գործողությունները ծովամերձ ուղղություններում։
Նշանակալի զարգացում ստացավ ռազմաինժեներական կամ ռազմաճարտարագիտական գործը, դաշտային ճամբարների կառուցումն ու կահավորումը, մեծ տարածությունների վրա արագ տեղաշարժեր կատարելու ունակությունը, ամրոցների պաշարման և պաշտպանության արվեստը։
Նմանատիպ նյութեր
1224 դիտում
13:52 08-03-2022
Հայ կինը դարեր շարունակ եղել է հայկական օջախի և հայ ազգի հենարանը. Արցախի ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին