211652_close_icon
views-count2555 դիտում article-date 16:19 22-05-2016

Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել. կան զոհեր

Ինդոնեզիայի Սումատրա կղզում Սինաբունգ հրաբխի ժայթքման հետևանքով առնվազն 6 մարդ է մահացել: 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է News Asia-ն: Հրաբուխը ժայթքել է այսօր առավոտյան և արտանետել թեժ գազ ու մոխիր: բոլոր մահացածները այդ ընթացքում հրաբխից մոտ 4 կմ հեռավորության վրա բրնձի մշակաբույսերով էին զբաղված: Նշված գոտին համարվում է «կարմիր» և արգելված է այնտեղ մտնելը կամ որևէ աշխատանք կատարելը: Սինաբունգը 2.46 կմ բարձրությամբ հրաբուխ է, գտնվում է Հյուսիսային Սումատրա նահանգի մայրաքաղաք համարվող Մեդան քաղաքին շատ մոտ և համարվում է Ինդոնեզիայի ամենավտանգավոր 130 հրաբուխներից մեկը:

Նմանատիպ նյութեր