211652_close_icon
views-count79384 դիտում article-date 09:54 22-05-2016

Երևանում 42-ամյա Թոմին՝ 0.96 % խմած վիճակում խոշոր ու շղթայական ավտովթարի հեղինակ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի 2-րդ շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ, 42-ամյա Թոմի Արմենիդիսի վարած Mercedes Benz մակնիշի 34 TN 371 համարանիշի և Երևան քաղաքի Չեխովի փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Սմբատյանի վարած Վազ 21099 մակնիշի 34 NՏ 438 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Mercedes-ը այնուհետև բախվել է Երևան քաղաքի Մանանդյան փողոցի բնակիչ, 36-ամյա Արմեն Մարգարյանի վարած Opel մակնիշի 34 ՏP 660 համարանիշի ավտոմեքենային, իսկ Վազ 21099-ը բախվել է Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 36-ամյա Ճիմի Հաճճարիին պատկանող թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Kia մակնիշի 79 NR 777 համարանիշծի ավտոմեքենային: Վերջինս էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 53-ամյա Անդրանիկ Թաթոսյանի Lexus մակնիշի 01 AT 099 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով վարորդներից Ս. Սմբատյանը բուժօգնության է դիմել Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատն ու 1-03 շտապ օգնության բրիգադը: Դեխքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչակա կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթւվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է, որ Mercedes-ի վարորդ Թ. Արմենիդիսը եղել է ոչ սթափ (0.96 %) խմած վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է հենց նա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր